Սիրիական բանակի դասալիք սպաները Բերձորում մարզում են Բաքվի բռնապետի հատուկջոկատայիններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

timthumb

Իրանական «Իրան» թերթի լրագրող Մոհամմադ Մոթլաղը թվիթերյան իր էջում տեղեկացնում է, որ սիրիական պատերազմի սկզբում «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմավորմանը միացած սիրիական բանակի դասալիք սպաները ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող Բերձորում մարզում են Բաքվի բռնապետի հատուկջոկատայիններին Իրանում Ատրպատականի կենտրոն  Թավրիզը գրավելու սցենարով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բաքվի բռնապետության ՊՆ-ն թուրքական առաջնորդությամբ իրականացնում է բաշիբոզուկների՝ պարսկերենի ուսուցումը և ռազմական վարժանքների միջավայրը Ատրպատականի պայմաններին նմանեցնելը»,-գրել է նա։

--00—ՅՄ