Իրանի Մեջլիսի 23 պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

իրան խորհրդարան

«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ Իրանի Մեջլիսի 23 պատգամավորների անալիզները դրական են եղել, նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել Է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին։

«Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է տվել 23 պատգամավորի մոտ»,-ասել է նա, ապա նաև հորդորել խորհրդարանականներին սահմանափակել շփումները բնակչության հետ, իսկ խորհրդարանը կշարունակի աշխատանքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Մեջլիսի 5 պատգամավորների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանցից մեկը մահացել է, զոհերի թվում կա ևս մեկ պաշտոնյա Ղոմից։ Վարակվել է նաև Իրանի առողջապահության փոխնախարարը։