Իրանում ԱՍՀ նախարարը կստորագրի միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման մասին հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

l-62x0wh-1774x1034z-0.4429

Հոկտեմբերի 29-31-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում է երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք նախարարությունից:

«Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ ոլորտային համագործակցությունն ինստիտուցինոնալ հիմքերի վրա ամրապնդելու և կապերն ընդլայնելու համար: Հուշագրի ստորագրումը կդյուրացնի նաև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման գործընթացը, զբաղվածության ապահովումը, ինչպես նաև կնպաստի ապօրինի միգրացիայի կանխումը»։