Իրանում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.392-ով՝ դառնալով ընդհանուր 129.341

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

իրան

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իրանում կորոնավիրուսի մայիսի 21-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Մեկ օրում երկրում վարակակիրների թիվն ավելացել է 2.392-ով՝ դառնալով ընդհանուր 129.341: Մահացածների թիվն ավելացել է 66-ով: Կորոնավիրուսի բռնկումից ի վեր Իրանում, ընդհանուր առմամբ, մահացել է 7.249 մարդ: Ծանր վիճակում է գտնվում 2.655 անձ

Կորոնավիրուսից ապաքինվել է 1.756 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 100.564:

Մինչ այժմ թեստավորվել է 746.045 անձ: