Զախարովան Փաշինյանին փողոցային անվանեց, նա այրում է ՌԴ-ի հետ կամուրջները. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Զախարովան Փաշինյանին փողոցային անվանեց, նա այրում է ՌԴ-ի հետ կամուրջները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի համոզմամբ, նոր պատերազմն իսկապես հավանական է, և Փաշինյանն էլ ուղիղ հասկացնում է, որ ինքը գնալու է զիջումների և եթե չուզեք, ապա նույնը պատերազմով կանի։ Ըստ Զոհրաբյանի՝ ո՞ւմ երեսին մենք պետք է նայենք, եթե պատերազմ լինի, ո՞րն է այդ այլընտրանքային անվտանգային մեխանիզմը, որի հիմքի վրա մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00— ԱՊ