Զախարովան գիտի, որ Փաշինյանին ինչ էլ ասի, հետևանք չի լինելու, կարմիր գծեր չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Զախարովան գիտի, որ Փաշինյանին ինչ էլ ասի, հետևանք չի լինելու, կարմիր գծեր չկան: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Վերելք» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Խալաթյանի համոզմամբ, Փաշինյանը պայմանավորվել է Արևմուտքի հետ հանձնել Արցախը և հիմա փորձում է ՌԴ-ին քավության նոխազ դարձնել։

Ըստ նրա Փաշինյանն ու Ալիևը արդեն իսկ ընդհանուր պայմանավորվածություններ ունեն, մնացել են միայն տեխնիկական հարցերը։

Փորձագետի կարծիքով, Մոսկվան էլ, իր հերթին, չի ուզում պատասխանատվություն ստանձնել այդ ամենի համար և ասում է գնացեք ինքներդ պատասխան տվեք։

Խալաթյանի պնդմամբ, Փաշինյանը դժգոհում է ՀԱՊԿ-ից, բայց ոչ մի կերպ չի փորձում օգտվել դրանից, ակնհայտ է, որ կա խորը ճգնաժամ։

--00—ՅՄ