ԼՂ-ում առաջնային է տուժածներին հումանիտար աջակցության ցուցաբերումը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1.jpg

Լեռնային Ղարաբաղում ներկա դրությամբ առաջնային հարցերից է տուժածներին ու կարիքավորներին հումանիտար աջակցության ցուցաբերումը: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Երևանի, Բաքվի և այլ երկրների ջանքերից զատ՝ մենք օգտակար ենք համարում միջազգային իրավասու կառույցների ներգրավումը: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա նրանց ղեկավարները հայկական ու ադրբեջանական կողմերի հետ կապի մեջ են և շարունակում են համաձայնեցնել գնահատող առաքելության ուղարկման հարցերը»,- ասաց նա:

Զախարովան նշեց՝ ՌԴ-ն աջակցում է ՄԱԿ-ի համագործակցությանը Երևանի և Բաքվի հետ: Ռուսաստանը նաև զգալի ներդրում է անում ԼՂ-ում իրավիճակի բարելավման հարցում: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ ռուս խաղաղապահների և մասնագետների աջակցությամբ նոյեմբերի 14-ից ԼՂ մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 51 000 փախստական, տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում, ականազերծվել է 750 հա տարածք, 230 կմ ճանապարհ, ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը, մոտ 3300 մարդ բուժօգնություն է ստացել:

--00--ԱԹ