Ռուսները Արցախից դուրս չեն գա նույնիսկ այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի զորքերը հասնեն Մոսկվա. ազատամարտիկ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Ռուսները Արցախից դուրս չեն գա նույնիսկ այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի զորքերը հասնեն Մոսկվա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Մալխասյանի համոզմամբ, Ակնայի ճանապարհի գործարկմանը հաջորդելու է ադրբեջանական կանոնների հաստատումը, ինչը անթույլատրելի է։ Նրա պնդմամբ, երբ բոլոր միջոցները սպառվեն, ստիպված ենք լինելու ուժով բացել Լաչինի միջանցքը։

Ըստ Մալխասյանի՝ տարածաշրջանում մեծ բախում է լինելու, ռուս խաղաղապահները ստիպված են լինելու մեծացնել իրենց ներկայացվածությունը Արցախում, միջամտելու է նաև Իրանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ