Փաշինյանը դրժեց Մոսկվայի և Բաքվի հետ համաձայնությունը՝ թողնել ԼՂ խնդիրը սերունդներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նիկ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրժեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռքբերված ջենթլմենական համաձայնությունը՝ թողնել ԼՂ կարգավիճակի հարցը սերունդներին՝ տեղի տալով Արևմուտքի խոստումներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

«Տարածաշրջանային հարցերում Ն.Վ. Փաշինյանը  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ջենթլմենական համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելը պահելու փոխարեն, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին։ Պրահայում և Բրյուսելում նա որոշել է գործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա հիմնովին փոխեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիրքորոշումը։ Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես, Ն.Վ. Փաշինյանը չստորագրեց վեց ԱԳ նախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Ադրբեջանին սահմանակից հանրապետության շրջաններ ուղարկելու մասին», - ասված է հայտարարությունում։

--00—ԼՀ