Երևանի և Բաքվի միջև համաձայնությունը կայացել է, բանակցություններն ածանցյալ են. Արա Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Երևանի և Բաքվի միջև համաձայնությունը կայացել է, բանակցությունները ածանցյալ են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց 1992-98 թթ. ԱԺ փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ, համաշխարհային կոնսենսուս կա, որ Հայաստանը զիջումների գնա Ադրբեջանի բոլոր պահանջների նկատմամբ, կարծես թե բոլոր ուժային կենտրոնները համաձայն են դրա հետ։

Նրա պնդմամբ, ԱՄՆ-ից գումար է գալու իբրև թե խոսքի ազատության ոլորտում առաջընթացի համար, բայց իրականում Վաշինգտոնն ու Բրյուսելն աջակցում են այս իշխանությանը։ Սահակյանի կարծիքով, Թուրքիային ընդամենը պատրվակ էր պետք ՀՀ-ին ճնշելու համար և Նեմեսիսի հուշակոթողը դարձավ այդ առիթը, հակառակ պարագայում կարող էին ժամանակին զգուշացնել։

Նրա պնդմամբ, քանի դեռ Փաշինյանը չի հեռացել, պարտությունները շարունակվելու են, իսկ եթե նա հեռացվի, ապա միգուցե շանս գտնվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ