Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ծառերի մեջ և բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

մմմ

 Երեկ՝ օգոսոսին 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի սկզբնամասում «Կանաչ» բենզալցակայանի հարևանությանմբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի վայր են ժամանել ՊԾ Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Գագիկ Մ․-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ