Շիրակում ավտոմեքենա է այրվել, հրդեհը մարվել է հրշեջ-փրկարարների կողմից

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

photo_5386851143918931399_x

 Օգոստոսի 13-ին, ժամը 02:28-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկաձոր գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:24-ին, մարվել՝ 03:35-ին:

Հայկաձոր գյուղի վերջնամասում այրվել է «Vaz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1970 թ.):

 

 --00—ԱՊ