«Սևան» քրեակատարողականի մոտ մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Սևան» ՔԿՀ-ի մոտակայքում, այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվում է «Ford Transit» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե.). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը16:18-ին, մարվել՝ 16:58-ին: Այրվել է ավտոմեքենայի դիմային հատվածը։

--00--ԱՀ