Գառնի-Արտաշատ ճանապարհին մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

343766603_246009821317022_8223608101141119661_n.thumb_

Մայիսի 4-ին, ժամը 14։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվում է «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։07-ին։ Այրվել է ավտոմեքենան։

--00—ՅՄ