Աէրացիայում հրդեհ է բռնկվել կայանված Nissan March-ում. այն վերածվել է մոխրակույտի․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

հր

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աէրացիա թաղամասում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աէրացիա թաղամասի 2/10 շենքի բակում կայանված Nissan March ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է մեքենայի վարորդը՝ Երևանի բնակիչ Մխիթար Մանուկյանն ու քաղաքացիները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ