Կրասնոդարը ցանկանում է ավելի քան 12 միլիոն եվրո ստանալ Սպերցյանի համար․ աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
 

krasnodar-hochet-poluchit-za-735x375.jpg

Հայտնի է դարձել այն գումարը, որը «Կրասնոդարը» ցանկանում է ստանալ որպես փոխհատուցում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի դիմաց։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը, գրում է Armsport.am-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Կրասնոդարը» Սպերցյանի համար ցանկանում է ստանալ 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանի տրանսֆերով հետաքրքրված են Ամստերդամի «Այաքսը» և ֆրանսիական «Մարսելը»: Հոլանդացիները պատրաստ են 9 մլն եվրո վճարել 23-ամյա ֆուտբոլիստի համար։

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։

--00--ԶՀ