Flyone Armenia-ի Փարիզ-Երևան ինքնաթիռը Քիշնևից ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

flyone

Flyone Armenia ավիաընկերության Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Քիշնևում։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի կողմից Flyone Armenia-ի համար օդային տարածքը փակվել էր։

Նշենք, ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր 23.10-ին։ 

«Զվարթոց» օդանավակայանը հաղորդում է՝ Flyone Armenia-ի Փարիզ-Երևան չվերթը գիշերը Քիշնևից թռել է Երևան և վայրէջք կատարել «Զվարթնոցում»:
 

--00—ՍՊ