Քննարկվել է տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

photo_2023-04-07_18-55-50

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝

🔹 տնտեսական փոխգործակցության ընդլայնում, 

🔹փոխադարձ առևտրի ակտիվացում և դիվերսիֆիկացում,

🔹 ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանում,

🔹Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորություն,

🔹ֆինանսական կառույցների համագործակցության խթանում,

🔹 ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեություն,

🔹կանաչ էներգետիկայի զարգացում, և այլն։

--00—ՅՄ