Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

photo_2023-03-30_16-07-32

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության տելեգրամ ալիքից։

Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հնարավորությանը։

--00—ՅՄ