Կարևորվել է հայ-ֆինլադական գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը դրական ազդեցություն կունենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

photo_2023-03-10_19-25-12

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի կապի նախկին նախարար Սուվի Լինդենին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության տելեգրամ ալիքից։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերը և նշել, որ տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա։  

Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, երկարաժամկետ համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել  արևային էներգիայի օգտագործմանը, կանաչ ջրածնի արտադրությանը, հանքարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը։

Կարևորվել է հայ-ֆինլադական գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա։

--00—ՅՄ