ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ, արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հեռանում է պաշտոնից, փոխանցել է «Голос Америки»-ն։
Աղբյուրը նաև հայտնում է, որ Փրայսը չի հեռանում պետդեպարտամենտից․ նա տեղափոխվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի թիմ։
Մինչև նոր նշանակումը Փրայսի պարտականությունները կդրվեն նրա ներկայիս տեղակալ Վեդանթ Փատելի վրա։
Հիշեցնենք, որ նախկինում Փրայսը աշխատել է Բարաք Օբամայի վարչակազմի Կենտրոնական հետախուզական վարչությունում և Ազգային անվտանգության խորհրդում։ Նա կառավարությունից հեռացել է 2017 թ. փետրվարին՝ հայտարարելով, որ չի կարող մաքուր խղճով ծառայել այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին։
--00—ԼՄ