Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը նուրբ է, հակված է բռնության. Նեդ Փրայս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

նկար

Մարտի 8-ին ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացվել իրենց ամենամյա «Գլոբալ ռիսկերի» մասին հաղորդումը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հատված։

Զեկույցին հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին դիտարկումների մասով անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը:

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը նուրբ է, հակված է բռնության, ինչպես տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Փրայսը ապա հավելել, որ հակամարտություն տևական ժամանակ է, ինչ կա, և որ վերջինիս կարգավորմանն աջակցելու համար ԱՄՆ-ն պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ։

«Շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ ու եռակողմ ձևաչափերով` աջակցելով նրանց իսկ ջանքերին երկխոսության ու դիվանագիտության միջոցով, բայց նաև բոլոր այն համապատասխան մեխանիզմներով, որպեսզի օգնենք այս երկրներին՝ ինքնուրույն դիվանագիտություն վարեն, հասնեն այնպիսի համաձայնության, որ իրենց ուժերի սահմաներում է»,– ասել է նա։

Կոնգրեսին ներկայացված զեկույցը՝ այստեղ:

--00—ԼՄ