ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին ստորագրման պատրաստ փաստաթուղթ չի ներկայացրել․ Նեդ Փրայս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

նեդ

ԱՄՆ Պետդեպ խոսնակ Նեդ Փրայսը անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաշինգտոնյան հանդիպմանը։ 

«Պետքարտուղար Բլինքենը երեկ ներգրավված էր քննարկումներում, սակայն օրվա ընթացքում երկու կողմերի համար հնարավորություններ կային հանդիպելու և փորձելու կամրջել իրենց տարաձայնությունները՝ որոշ դեպքերում առանց Միացյալ Նահանգների որպես ակտիվ մասնակցի:

Կարծում ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»,-ասել է նա, և տեղեկացրել, որ հանդիպմանը ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ 

«Այն, ինչ մենք անում ենք, փորձում ենք տարածք և հնարավորություն ստեղծել երկու կողմերի համար՝ միավորվելու, բացահայտելու իրենց տարբերությունները, որոնք շատ են և փորձելու դրանք կամրջել:

Բայց մենք չէ, որ պետք է նախատեսենք, թե ինչպիսին կարող է լինել երկու երկրների միջև այս կայուն համապարփակ խաղաղությունը: Մենք նրանց ստորագրման պատրաստ փաստաթուղթ չենք ներկայացնում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք, հնարավորություն ստեղծել դիվանագիտության համար, որը նրանք իրենք պետք է ձեռնարկեն, և դա տարբեր չէ մեր մոտեցումներից ամբողջ աշխարհում մի շարք այլ մարտահրավերների նկատմամբ։ Այդտեղ մենք ցույց ենք տվել այս մոդելի կենսունակությունն ու արդյունավետությունը», -ասել է նա։ 

Նեդ Փրայսը նաև որպես օրինակ ներկայացրել է «պատմական համաձայնությունը», որը ձեռք է բերվել Իսրայելի և Լիբանանի միջև մի քանի շաբաթ առաջ։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ այդ գործում ԱՄՆ-ն խաղում է միջնորդի, աջակցողի դեր և պայմաններ չի թելադրում։ 

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հանդիպել էին Վաշինգտոնում և մտքեր փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ։ 

--00—ԼՄ