Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1102223.jpg

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում այսպիսով մահերի թիվը հասել է 144 հազար 732-ի: Գրանցված 71 նոր դեպքից 39-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են,  որ գրանցված ընդհանուր 7 մլն 563 հազար 167 դեպքից 7 մլն 336 հազար 979-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

217 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

--00—ԶՀ