«Սարսափելի բան է սպասվում». Կոսովոյի հյուսիսում կրակոցներ և օդային հարվածի ձայներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 31, 24News

4

Կոսովոյի սերբերը բարիկադներ են կանգնեցնում ալբանացի զինյալ «հատուկ ջոկատների» առաջխաղացումը դանդաղեցնելու համար: Հաղորդվում է, որ օգոստոսի 1-ից Կոսովոյում «սարսափելի բան է սպասվում», փեխանցում են սերբական լրատվամիջոցները:

Ըստ աղբյուրի՝ այս պահից սկսած՝ սերբական փաստաթղթերը ճանաչվել են անվավեր։

Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը հայտարարել է, որ ալբանական օկուպացիոն իշխանությունները «առաջիկա օրերին բառացիորեն դժոխք են նախապատրաստում» Կոսովոյում բնակվող սերբերի համար։

Սերբիայի նախագահ Վուչիչն ավելի վաղ ասել էր, որ Կոսովոն կեսգիշերին կարգելափակի Բելգրադի կողմից տրված փաստաթղթերով քաղաքացիների մուտքը, ինչպես նաև կսկսվի մեքենաների վերագրանցման գործընթացը «Կոսովոյի Հանրապետության» համարներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վուչիչը խաղաղության կոչ է արել և հավելել, որ Կոսովոյում սերբերի դեմ ագրեսիվ գործողությունների դեպքում «Սերբիան կհաղթի»։