Թրամփը հայտարարեց Սերբիայի և Կոսովոյի միջև պատմական համաձայնությունների ձեռքբերման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

ԱՄՆ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թրամփի վարչակազմի միջնորդությամբ Սերբիան և Կոսովոն ձեռք են բերում տնտեսական համագործակցության և առևտրի մասին պատմական համաձայնություն: Ինչ խոսք, սա Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական ձեռքբերումն է ընտրություններին ընդառաջ:

Այն լուրջ քայլ է ներքաղաքական դիսկուրսի և արտաքին քաղաքական ձեռքբերումների տեսանկյունից: Թրամփի թիկունքին կանգնած են անվտանգության հարցերով խորհրդական Օբրայենը և մյուս խորհրդական Քուշները, ովքեր հավանաբար հիմնական բանակցողներն են եղել, ինչպես Իսրայելի և ԱՄԷ հաշտեցման գործընթացում»:

--00--ԱԹ