Խարկովում գնդակոծության հետևանքով ԵԱՀԿ աշխատակից է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

եահկ

Ուկրաինայի Խարկով քաղաքում գնդակոծության ժամանակ զոհվել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության աշխատակից Մարինա Ֆենինան։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ-ն։

«Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքային կենտրոնների ուժեղացված գնդակոծությունները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում և վիրավորվում, և մենք կրկնում ենք մեր կոչը Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և գնալ կառուցողական երկխոսության», - ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, նախատեսվում է բանակցությունների 2-րդ փուլ։

--00—ՄՀ