Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայ ընտանիքի 4 անդամները. Sputnik Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Խարկով

Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամ` ծնողներն ու նրանց 2 անչափահաս երեխաները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։

«Վիրավորվել են ամուսինները և նրանց երկու անչափահաս երեխաները: Հարված է եղել անմիջապես նրանց շենքին, իրենք առաջին հարկում են եղել, հարվածը եղել է իրենց խոհանոցին: Բոլորը ծանր վիրավորում են ստացել։ Ծնողները դեռևս չեն կարողանում քայլել, բեկորային վնասվածքներ են ստացել: Վիրահատությունից հետո նրանց վիճակը կայուն է»,–հայտնեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` 4 հոգուց բաղկացած հայերի ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին։

Նշենք, որ ընտանիքը մինչ դեպքը ցանկացել է հեռանալ Խարկովից, պարզապես հնարավոր չի եղել դա անել։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։

Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։

--00--ՄՀ