Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 40-ի

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 14,  24News

Թուրքիա

 Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։

«Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 34 մարդ Կաստամոնում, 6 մարդ՝ Սինոփում։ 9 քաղաքացու բժշկական օգնություն է ցուցաբերվում հիվանդանոցներում։ Շարունակվում են Բարտինում անհետ կորած մարդու որոնումները»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 31 հոգու մահվան մասին:

Օգոստոսի 11 - ին հորդառատ անձրեւները հեղեղումների եւ գյուղերի պատճառ են դարձել երկրի հյուսիսային մի շարք նահանգներում, Բարտինում, Սինոփում, Կաստամոնում: Քաղաքների փողոցներում ցեխային հոսանքներ են գոյացել։ Վնաս է հասցվել շենքերին, ավտոմեքենաներին ՝ ենթակառուցվածքին։

--00—ՄՀ