Թուրքիայում ջրհեղեղ է․ կան զոհեր ու անհետ կորածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից տուժած Ադըիաման և Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքներում ջրհեղեղ է սկսվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Ադիյամանի Թութի շրջանում ի հայտ եկած ջրհեղեղներն ու սողանքները հորդառատ անձրևների հետևանք են։

Թոքաթի նահանգապետ Նուման Հաթիփօղլուի տեղեկացմամբ՝ ջրհեղեղի հետևանքով Շանլըուրֆայում մահացել է 4, Ադըյամանում 1 մարդ, իսկ 10 հոգի համարվում են անհետ կորած։ Դեպքի վայր է ուղարկվել մոտ 150 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատ:

Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։

--00—ՅՄ