ՀՀ տարածքում ոչ մի նոր սահմանափակում չի նախատեսվում. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News 

Ալեն Սիմոնյան

Ամսի 15-ից ՀՀ տարածքում ոչ մի նոր սահմանափակում չի նախատեսվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` նշելով, որ տարածվող տեղեկությունը հերթական սուտն է:

Ավելի վաղ այս տեղեկությունը հերքել էր ՀՀ առողջապահության նախարարությունը` նշելով.

«Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը»:

--00--ԱԹ