Instagram-ի ղեկավարը հաստատել է մարտի 14-ից Ռուսաստանում սոցցանցի արգելափակումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ինստագրամ

Ամերիկյան «Ինստագրամ» սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ սոցցանցը Ռուսաստանում մարտի 14-ից արգելափակվելու է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Այս որոշումը շուրջ 80 մլն ռուսների կբաժանի իրարից ու մնացած աշխարհից: Ռուսաստանում բնակվող մարդկանց մոտ 80 տոկոսը հետևում է «Ինստագրամ»–ի հաշիվների, որոնց գրանցված են իրենց երկրից դուրս: Սա սխալ է»,- գրել է նա:

«Ռոսկոմնադզոր»-ը մարտի 11-ին հայտարարել էր, որ կսահմանափակի «Ինստագրամ» սոցիալական ցանցի հասանելիությունը Ռուսաստանում: «Ռոսկոմնադզոր»-ը պարզաբանել է, որ այդ սոցիալական ցանցում տարածվում են հրապարակումներ, որում կոչ է արվում բռնի գործողություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում ՝ զինծառայողների նկատմամբ:

--00--ՄՀ