Արցախից ՀՀ մեկնել ցանկացող անձանց մասով որևէ սահմանափակում չկա. ԱՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

․

ԱՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ դեկտեմբերի 22֊ին  տեղադրված «ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է» վերնագրով նյութի վերաբերյալ:

«Նյութի մեջ նշված է, թե ովքեր կարող են դիմել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար։

Հավելենք, որ Արցախի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետություն մեկնել ցանկացող անձանց մասով որևէ սահմանափակում չկա»,- գրված է հայտարարությունում։

--00--ԱՀ