Մայիսի 3-12-ը Վրաստանում քաղաքային տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

վրաստան

Վրաստանի Համակարգող խորհրդի որոշման համաձայն, քաղաքային տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի մայիսի 3-ից 12-ը ներառյալ։ Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին։

«Վրաստանում մայիսի 4-11-ը արձակուրդ է հայտարարվել, որը նպատակ ունի նվազեցնել շարժունակությունը: Համակարգող խորհրդի որոշման համաձայն, մայիսի 3-ից 12-ը քաղաքային տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի, զուգահեռաբար, պատվաստումների ազգային պլանին համապատասխան, պատվաստումների գործընթացը ակտիվորեն կշարունակվի: Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամները այս շաբաթ կներգրավվեն պատվաստումների գործընթացում՝ իմունիզացիայի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ: Համապատասխան գերատեսչությունների կողմից կշարունակվի երկրում սահմանված սահմանափակումների կատարման խիստ վերահսկողությունը:

Նաև, միջգերատեսչական համակարգող խորհուրդը կշարունակի վերահսկել առկա համաճարակաբանական միտումները և հետագա որոշումները կկայացնի իրավիճակի մանրամասն վերլուծության արդյունքում: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքից ի վեր հայտնաբերվել է վիրուսի լաբորատոր հաստատված 304 272 դեպք։ Ապաքինվել է 287 029 մարդ, մահացել՝ 4043-ը: Վրաստանի խորհրդարանը և նախագահի աշխատակազմը ակտիվորեն մասնակցում են վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքներին», -ասել է Գիորգի Ղիբրաձեն:

Զատկի գիշերը կչեղարկվի տեղաշարժի արգելքը: Այս մասին հայտնի է դարձել համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:

Տեղաշարժի արգելքը միայն մեկ գիշերով կգործի մայիսի 1-ի ժամը 23:00-ից մինչև մայիսի 2-ի ժամը 04:00-ն:

Կորոնավիրուսի տարածման դեմ սահմանված տեղաշարժի արգելքի Վրաստանում գործում է ժամը 21:00-ից մինչև ժամը 05:00-ն:

 --00—ՄՀ