Սահմանափակումներ, որոնք մարտի 8-ից կվերացվեն Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

1.jpg

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ հաջորդ շաբաթ երկրում կշարունակվի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանփակումների փուլային վերացման գործընթացը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Մարտի 1-ից երկրում մի շարք սահմանափակումներ վերացվեցին: Արգելքների մեղմացման հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 8-ին:

Մարտի 8-ից երկրում՝

  • կսկսեն գործել լեռնային հանգստավայրերում առկա ճոպանուղիները,
  • ռեստորաններն ու սննդի կետերը հաճախորդներին կկարողանան սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից,
  • խանութները, առևտրի կենտրոններն ու շուկաները մարտի 8-ից կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին:

Վրաստանում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, ինչպես նաև բազմամարդ հանրային միջոցառումների անցկացման արգելքը:

--00--ԱԹ