Հաղորդագրություն ուղարկածների անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

դեսպանություն

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել.

«Սիրելի հայրենակիցներ,
COVID-19-ով պայմանավորված իրավիճակն իր սահմանափակումներն է հաղորդել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը նշելու, զոհերի հիշատակը հարգելու ավանդական ընթացքին։

Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ապրիլի 24-ին, Ուկրաինայի ժամանակով ժամը 07:00-ից սկսած, բոլոր ցանկացողները կարող են իրենց անուն ազգանունով հաղորդագրություն ուղարկել +37433191500 համարին։

Հաղորդագրություն ուղարկած անձանց անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին»։