Իշխանությունը փորձում է սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

հայերնիք

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում և շահարկելով գերիների ու անհետ կորածների խնդիրը, նրանց ծնողների զգացմունքները՝ որոշ խմբերի ուղղորդել դեպի Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների մոտ: 

«Կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությունից պահանջում ենք վերահսկել իրավիճակը և թույլ չտալ, որ տեղի ունենան անցանկալի միջադեպեր ու հետևանքներ: Հակառակ դեպքում այդ հետևանքների ողջ պատասխանատուն իշխանությունն է»,- նշվում է հաղորդագրությունում:

«Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը նախատեսված է այսօր՝ ժամը 15:00-ին, Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց:

--00—ԼՄ