Երևանի դպրոցներում ահաբեկչության մասին կեղծ լուրերի հետևում այլ երկրների հատուկ ծառայություններն են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

l-0x0wh-786x458z-1

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Հարգելի հայրենակիցներ։ Երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմրկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչեւ հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել ա։ Եթե կարճ, ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ։ Միակ վտանգը, որ տեսնում եմ, այն է, որ աղմուկը դրդապատճառ չլինի ինչ-որ խախտվածի համար։ Բայց դե մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց։

Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ, այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։

Ո՞ր երկրների։ Շատ չեն կասկածյալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թվարկել»։

--00—ՅՄ