Դպրոցներում, որտեղ դեռ չեն ստացել աշխատավարձ, կստանան մինչև փետրվարի 15-ը․ ԿԳՄՍ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

ԿԳՄՍ

ԿԳՄՍ նախարի մամուլի խոսնակ Անժելա Կժրդյանն արձագանքել է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե հանրակրթական որոշ դպրոցների ուսուցիչներ աշխատավարձը դեռ չեն ստացել, չնայած այն հանգամանքին, որ աշխատանքային պայմանագրերով վճարումը պետք է կատարվեր մինչև ամսի 5-ը։

«Տեղեկացնում եմ, որ ՀՀ դպրոցների մեծամասնությունում ուսուցիչներն արդեն ստացել են իրենց աշխատավարձը։ Առանձին դպրոցներում, որտեղ ուսուցիչները դեռևս չեն ստացել աշխատավարձ, այն կստանան մինչև փետրվարի 15-ը՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով»,-գրել է ԿԳՄՍ նախարի մամուլի խոսնակը։