Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

l-0x0wh-786x458z-1 (1)

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Տելեգրամ ալիքներով տարածվող տեղեկատվությունը ուսումնասիրվում է իրավապահների կողմից:

Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում զգուշացրել է, որ տելեգրամով կեղծ տեղեկություններ են տարածվում դպրոցների վերաբերյալ, հորդորել` զերծ մնալ խուճապ տարածելուց:

--00—ՅՄ