Սիլիկյան թաղամասում և հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի 21 շինություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

5

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն: Այս մասի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա», - նշել է Կոստանյանը։

 

--00—ԱՊ