ՌԴ բազան մեզ ոչ տաք է, ոչ՝ սառը, ինչքան ուզում են՝ թող մնան. Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Եթե մեկը ՀՀ 29․800 քկմ-ից 1 մետր զիջի, ուրեմն՝ ազգի դավաճան է, խոսքը Տավուշի հարակից գյուղերի մասին է, որոնք մեր վերահսկողության տակ են անցել որպես անվտանգային գոտի, հիմա Ադրբեջանը պահանջում է, որ վերադարձնենք։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

 «Ադրբեջանն ասում է՝ իմ հողերը վերցնելու եմ, հիմա եթե Փաշինյանը այդ ճշմարտությունն ասում է՝ դա ահաբեկե՞լ է նշանակում։ Ադրբեջանը տեղային կռիվներ կարող է սկսել, ասում է՝ իմ տարածքները տվեք, բայց մեծ պատերազմի չի գնա, քանի որ բանակցություններ են ընթանում»,-մեկնաբանեց Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցմանը, պատգամավորը նշեց, որ եթե այդ կառույցը մեր սահմանները չի ճանաչում, այնտեղ մնալու իմաստը կորում է։ Բայց ՀԱՊԿ-ի հետ կապված ժողովուրդը պետք է որոշի, որ պատասխանատվությունը իշխանության վրա չընկնի։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալուն հաջորդի ռազմաբազայի հեռացումը, Մելքոնյանը նկատեց․ «ՌԴ զորքը, որ տեղակայված է ՀՀ-ում, ի՞նչ դրական բան է արել, Վայքից փախան, իմանալով որ հարձակում է լինելու՝ Վարդենիսից, Տեղից հենակետերը հանձնեցին, փախան։ ՌԴ բազան մեզ ոչ տաք է պահում, ոչ՝ սառը, ինչքան ուզում են՝ թող մնան»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ