Դավաճանական պրոցեսներ են գնում, սահմանին տղերք ենք զոհում, ներսում ոմանք կազմակերպվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

Մեր բանակն այլևս 90-ականներինը չէ, երբ սահմանային մեկ կրակոցի դեպքում ուժերը կենտրոնանում էին այդ ուղղությամբ։ Հիմա ունենք կազմավորված բանակ։ Ոչ մի անհանգստանալու բան չկա։ Յուրաքանչյուր ստորաբաժանում կատարում է իր խնդիրը, և մենք համոզվեցինք՝ հակառակորդը քիթումռութը ջարդելով հետ շպրտվեց։ Բայց մտավախություն կա, որ նրանք տավուշյան հատվածն ընդգրկելով, կարող են մեկ ուրիշ ճակատից՝ Արցախից, հարձակվել։ Բայց Ալիևին ձեռք չի տա։ Նա պատերազմ չի սկսի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։

Մելքոնյանը վստահ է, որ իշխանությունների դեմ արտաքին ճակատում բացված մարտահրավերից զատ, ներքին դաշտում «դավաճանական» գործընթացներ են ընթանում։

«Ապրիլյան քառօրյայի և այսօրվա դեպքերը նույն ծրագիրն է, նույն մարդիկ են կատարողներն էլ, հրաման տվողներն էլ։ Նույն սցենարն է, ոչինչ չի փոխվել։ Հիմա մեր երկրում գնում են դավաճանական պրոցեսներ՝ մի կողմից պատերազմի մեջ ենք, մյուս կողմից մեր ներքին դավաճանները կազմակերպում են միտինգներ, ավտոերթեր։ էնտեղ մենք տղերք ենք զոհում, սրանք կանգնել են կառավարության հրաժարական են պահանջում։ Դրա համար այս ամենն ավարտվելուց դավաճանների հարցը պետք է լուծվի։ Իրենք կարող են գնալ Բաքու, Ալիևն ապաստան կտա»,- ասել է գեներալը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ