Մոսին էդքան տարի ՊԲ հրամանատար էր, մենք պիտի հարց տանք՝ ինչի՞ չես արել, նոր ընկա՞վ միտդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսել է պատերազմում պարտվելու պատճառների մասին։

Գեներալի խոսքով՝ մենք պատրաստ չէինք այս պատերազմին, ճիշտ հաշվարկներ չենք ունեցել։ 

«Հանդարտվե՛ք, դեռ ամեն ինչ կորած չէ։ Մեր պատերազմները դեռ ավարտված չեն, մենք նորից պատերազմելու ենք ու անընդհատ։ Դրանք դեռ նոր են սկսվում՝ վաղը Զանգեզուրի, մյուս օրը Նախիջևանի խնդիր է գալու, ու մենք հիմիկվանից լացուկոծը դրել ենք», -ասել է նա։

Անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի աղմկահարույց հայտարարություններին՝ պաշտպանության նախկին փոխնախարարն ասել է․
«Երկու տարի առաջ գրեիր՝ թերություններ կան։ Ինչի՞, վախենում էիր գործից հանեի՞ն։ Տղամարդավարի կանգնեիք վախտին խոսայիք, երբ որ պաշտոն կար ձեռներդ։ Հանում են, նոր բոլորը դառնում են բլբու՞լ։

Մոսին էդքան տարի ՊԲ նախարարար էր, մենք պիտի հարց տանք՝ պարո՛ն Հակոբյան, ինչի՞ չես արել։ Խոսում ես մոբից, անեիր։ Երբ գործից ազատեցին, նո՞ր ընգավ էդ ամեն ինչը միտդ։ Չէ՞որ դու էն մարդն էիր, որն անմիջապես դու պետք է անեիր»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ