Հոկտեմբերի 27 էին կազմակերպում, Միրզոյանն իմացան սպանված ա, Նիկոլին գտնեին՝ նույնը կանեին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

Խոսում են՝ Նիկոլը Սյունիքը, Զանգեզուրը ծախեց, Մեղրին տվեց։ Ծախե՞լ է, գնացեք մի՛ թողեք։ Որ ասում եք՝ չեք թողնում, բա այստեղից ջոկատներ սարքեք, գնացեք սահմանները պահեք։ Սա հո մենակ Նիկոլի երկիրը չի՞։ Նա վաղը կթողի, կգնա, մենք մեր երկրից խռովե՞նք, թե՞ Նիկոլից։ Ինչ արվում է, աթոռի համար է արվում,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

Մելքոնյանը նաև կարծիք է հայտնել, որ արտահերթ ընտրությունների կայացման դեպքում ժողովրդի 80% նորից կանգնելու է Նիկոլ Փաշինյանի կողքին։

«Փոխարեն էս նեղ վիճակին կանգնեք կողքները, քանդում եք, արա՛, թուրքի ջրաղացին եք ջուր լցնում։ Սկզբից ուզեցին հոկտեմբերի 27 կազմակերպել։ Միրզոյանին տվին-սպանեցին, իմացան սպանված ա, թողեցին։ էդ նույն 27-ի սցենարն էր։ Հետո միանգամից գնացին վարչապետի տուն։ Եթե նա տանը լիներ, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կանեին։ Կսպանեին։ 

Ամենահեշտ իշխանության գալու ձևն էր դա, որ վարչապետին սպանեին ու միանգամից վերցնեին»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս