Դրանք աբիժնիկներ են, վախեցել, մտել են պատերի տակ, վախենում են կալանավորվել. Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

«Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության քվեն է լինելու։ Դա ցույց կտա՝ ժողովուրդն ինչ է ուզում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։

Անդրադառնալով «ՈՉ»-ի ճամբար ձևավորելու ընդդիմության մոտեցմանը՝ Մելքոնյանը նկատել է, որ նրանք վախենում են։

«Վախեցել, փախել, մտել են պատերի տակ, տակի՞ց են խոսում։ Հիմա այս խոսողները, որ իրենց ընդդիմության տեղ են դրել, ընդդիմություն չեն, դրանք աբիժնիկներ են։  Իրանք թող «ՈՉ»-ի ճակատ կազմեն ու պայքարեն։ Վախենում են, որ իրենց կկալանավորե՞ն։ «ՈՉ»-ի՞ կողմնակիցն են, թող ժողովրդին հանեն, թող հանեն ոչ ասողներին, թող իրենք այդ ճակատով դուրս գան մի հատ միտինգ անեն, տեսնենք քանի՞ մարդ կհավաքվի իրենց կողքը»,- ասել է Գագիկ Մելքոնյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս