Պիտի գնան սպանությունների. ժողովրդին ուզում են ջարդել. Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Փողոցում հավաքված ուժերն, ըստ գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի, միայն իշխանության են ձգտում։ «Նրանք ուղղակի ցանկանում են իշխանություն վերցնել։ Ինչպես հոկետմբերի 27-ին բռնի իշխանություն վերցրեցին, հիմա նույն կերպ ուզում են այս, ժողովրդի ընտրած, իշխանությանը վարի տան։ Ժողովրդին են ուզում ջարդած լինեն»,- կարծում է գեներալը։

Մելքոնյանը «17-ի» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որ «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով վերցնել իշխանությունը», մեկնաբանում է այս կերպ․ «Հիմա նորից պիտի գնան կայծակնային արագությամբ սպանությունների։ Ես սենց եմ հասկանում։ Իրենք պահանջում են վարչապետի հրաժարականը, նա չի տալիս, ասում են՝ կայծակնային արագությամբ ինչ-որ գործ պետք է անել»,- նկատում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս