Երկու կարևոր հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են. Միրզոյանը՝ «Անադոլուին»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

51649118_0_0_1601_901_1920x0_80_0_0_0e8adce4f501d3921aec92da8bd07443-e1697983414945-1200x630

Թուրքական «Անադոլու»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ երկու կարևոր հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են։

«Այդ խնդիրներից առաջինը կապված է երկու երկրների սահմանների որոշման սկզբունքների հետ, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցության և տրանսպորտային գծերի ապաշրջափակման հետ»,-ասել է նա։

Միրզոյանը նաև ասել է, որ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ նոր հանդիպման օրը հայտնի չէ: Հավելել է, որ իրենք մշտական կապի մեջ են և հույս հայտնել, որ Բայրամովի հետ առաջիկայում հանդիպման նոր օր կնշանակվի։

--00—ՅՄ