Էրդողանն ու Բայրամովը խոսել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Screenshot_4

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 31-ին Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Շուրջ մեկ ժամ տևած դռնփակ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արգործնախարար Հաքան Ֆիդանը և նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:

Թուրքիայի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրի, կոմունիկացիայի, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում առկա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բացի այդ, նշվում է, որ անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ