ՌԴ-ն պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

2

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանը միշտ ընդգծել է իր պատրաստակամությունը աշխատելու բոլոր ասպեկտներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքում, սահմանազատում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծում, վստահության ամրապնդման միջոցների զարգացում, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության միջոցով շփումներ կամ կոմունիկացիաների բացում»,-ասել է նա։

«Հարավային Կովկասը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է, և մեր կենսական շահերից է բխում, որ այն լինի խաղաղ, կայուն և բարգավաճող»,-ասել է դեսպանը:

--00—ՅՄ